‘Հիտլերի ավստրիական տունը կվերածվի ներգաղթյալների կենտրոնի ‘

719

Հիտլերի՝ Ավստրիայում գտնվող տունը կտրամադրվի Volkshilfe հասարակական կազմակերպությանը՝ ներգաղթյալների ինտեգրման դասընթացներ անցկանցնելու համար, գրում է Kurier ավստրիական պարբերականը:

Ըստ Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր Հարի Բուխմայերի հաղորդած տեղեկության՝ տեղական ինքնակառավարման մարմինները կազմակերպությանն են փոխանցել վերանորոգման կարիք ունեցող շենքի նորացված նախագիծը:

Նացիստների առաջնորդը 1889 թվականին լույս աշխարհ է եկել հենց այս տանը:

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ում ռազմական դրություն է հայտարարվել’
Հաջորդ հոդվածը‘Աթենքի կենտրոնում նախօրեին ձերբակալված 35 ակտիվիստների համակիրները բողոքի ցույցեր են իրականացնում’