Հիրոսիմայում G7 գագաթնաժողովից առաջ խստացնում են անվտանգության միջոցառումները

221

Ճապոնիայի իշխանությունները Հիրոսիմայում G7-ի մայիսյան գագաթնաժողովից առաջ ուժեղացնում են անվտանգության միջոցառումները։

Այդ մասին երկուշաբթի հաղորդել է NHK հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ գագաթնաժողովի անցկացման վայր են ուղարկվել մայրաքաղաքի հատուկ նշանակության ոստիականական ջոկատներ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները պարեկում են Խաղաղության զբոսայգում, ուր, ինչպես ակնկալվում է, կայցելեն G7-ի առաջնորդները։ Ոստիկանությունը հսկում է նաև Grand Prince Hotel Hiroshima  հյուրանոցի շրջանը, որտեղ անցկացվելու է գագաթանժողովը։

Ճապոնիան այս տարի նախագահում է Յոթի խմբում և մայիսին կառույցի գագաթնաժողովը կանցկացնի Հիրոսիմայում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶԼՄ․ ՌԴ և ՉԺՀ առաջնորդների հանդիպումը կարող է աշխարհը ձևափոխող իրադարձություն դառնալ
Հաջորդ հոդվածըՄոդին ընդունել է Հիրսիմայում G-7-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը