Մոդին ընդունել է Հիրսիմայում G-7-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը

279

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ընդունել է մայիսին Հիրոսիմայում G-7-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։

Այդ մասին երկուշաբթի Հնդկաստանում Մոդիի հետ անցկացրած բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարության ժամանակ հայտնել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

«Ես պաշտոնապես վարչապետ Նարենդրա Մոդիին հրավիրել եմ Հիրոսիմայում կայանալիք G-7-ի գագաթնաժողովին, և նա անմիջապես ընդունել է հրավերը»,- ասել է Կիսիդան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀիրոսիմայում G7 գագաթնաժողովից առաջ խստացնում են անվտանգության միջոցառումները
Հաջորդ հոդվածըՍպերցյանը մեկնաբանել է «Միլանի» կողմից հետաքրքրության մասին լուրերը