‘Ոստիկանությունն արձագանքում է ակտիվիստին սեռական բռնության ենթարկելու վերաբերյալ ՄԻՊ հայտարարությանը’

1007

Ոստիկանությունն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանի հայտարարությանը, որով նա դատապարտել էր ակտիվիստ կնոջ նկատմամբ սեռական բռնություն գործադրած ոստիկանի արարքը:

«Երբ քաղաքացիներն են շտապում կարծիք հայտնել այս կամ այն երեւույթի վերաբերյալ, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց երբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պես հեղինակավոր կառույցի ներկայացուցիչն է հապճեպ գնահատական տալիս ու կանխակալ վերաբերմունք արտահայտում, մտահոգիչ է», — ասվում է ոստիկանության պատասխան հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը հիշեցնում է նաեւ, որ տեսագրությունն ուսումնասիրվում է եւ ոստիկանության պետի ցուցումով ոստիկանության հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են:

«Ոստիկանության ծառայողի ցանկացած գործողություն, որ դուրս է իր լիազորությունների շրջանակներից, կարժանանա համարժեք գնահատականի»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

 

Նախորդ հոդվածը‘Բռնության ենթարկված քաղաքացին պնդում է, որ ՀՀԿ-ին կից ահաբեկչական խմբավորումներ կան’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական երիտասարդական հիմնադրամը հավաքագրում է պետական բուհերի բյուջեի 2%-ը’