Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպման մրցավարները

409

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների միջև 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի հանդիպումը կսպասարկեն պորտուգալացի մրցավարներ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվելիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 42-ամյա Արտուր Դիաշը, որին եզրերում կօգնեն Ռուի Տավարեսն ու Պաուլո Սոարեշը:

Արտուր Դիաշը 2010 թվականից է սպասարկում ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարեր:

Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:

Նախորդ հոդվածըՎախճանվել է գրականագետ Գեորգի Կուբատյանը
Հաջորդ հոդվածը18-ամյա Կամավինգան կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»