18-ամյա Կամավինգան կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»

395

Ֆրանսիական «Ռենի»  եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հաղորդում է ESPN-ը։

Կողմերն արդեն հասել են համաձայնության։ Արքայական ակումբի 18–ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 31 միլիոն եվրո, գումարած բոնուսներ, կկնքի հինգ տարվա պայմանագիր։

Անցած մրցաշրջանում Կամավինգան «Ռենի» հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՀյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպման մրցավարները
Հաջորդ հոդվածըՉմիջամտելու դարաշրջան