‘Հոնկոնգում սկսել են ձերբակալել ցուցարարներին, ովքեր հրաժարվում են լքել բարիկադները’

1009

Հոնկոնգի ոստիկանությունն սկսել է ձերբակալել այն ցուցարարներին, ովքեր հրաժարվում են հեռանալ քաղաքի կենտրոնում ցույցերի հրապարակից:

Հինգշաբթի, դատարանի որոշմամբ, բարիկադները հավաքելու և տրանսպորտի երթևեկության ճանապարհը բացելու աշխատանքներ են կատարվում: Չնայած դատական կատարածուների և իրավապահ մարմինների աշխատակիցների բազմաթիվ նախազգուշացումներին՝ տասնյակ ցուցարարներ հրաժարվել են ցրվել և նստացույց են կազմակերպել: Ոստիկանները նրանց մեկ առ մեկ դուրս են բերում բողոքի ցույցերի գոտուց և նստեցնում ավտոբուս: Ձերբակալվածներն իրենց հանգիստ են պահում:

Հոնկոնգում ցույցերը շարունակվում են արդեն 75 օր: Ցուցարարները Պեկինից պահանջում են վերացնել սահմանափակումները 2017 թ. Հոնկոնգի վարչակազմի ղեկավարի ընտրություններում և ապահովել դրանց ազատությունն ու համաժողովրդական բնույթը:

Այդ պահանջներով են անցել զանգվածային ցույցերը, որոնց գագաթնակետը հոկտեմբերի առաջին շաբաթին էր, երբ փողոց էին դուրս գալիս տասնյակ հազարավեր քաղաքացիներ: Վերջերս ցույցերի  ծավալները փոքրացել են: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Չինաստանի ոստիկանությունը հետաքննում է վիետնամցի հարսնացուների անհետացումը’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Գերմանիան գուցե 100 զինծառայող ուղարկի Իրաք՝ քրդերին պատրաստելու համար’