‘Հովիկ Աբրահամյանի նոր պատասխանը ցուցարարներին՝ երկուշաբթի ‘

1163

Քիչ առաջ կառավարության շենքից դուրս եկան Հովիկ Աբրահամյանի մոտ բանակցություններ վարելու գնացած 10 հոգանոց պատվիրակության ներկայացուցիչները: Պատվիրակությունը կազմվել էր կառավարության մոտ ցույց անող փոքր ու միջին ձեռներեցներից: Հանդիպումը տեւել է մոտ երկու ժամ: Հանդիպման մասնակիցները հայտարարեցին, որ հանդիպման ժամանակ Աբրահամյանը իրենց ասել է, որ երկուշաբթի կտա խնդրահարույց օրենքի վերաբերյալ իր նոր պատասխանը: Հիշեցնենք, որ մինչ այդ Աբրահամյանը հայտարարել էր, թե կառավարությունը կատարել է ցուցարարների պահանջները: Եւ դա այն դեպքում, երբ ցուցարարները պահանջում էին նոր օրենքի կասեցում:

Ցուցարարները պայամանավորվեցին երկուշաբթի առավոտյան գնալ ԱԺ մոտ, ապա՝ գնալ դեպի կառավարություն՝ լսելու համար կառավարության վերջնական պատասխանը: «Երկուշաբթի գնալու ենք ԱԺ ՝ հետամուտ լինելու համար հարցի քննարկմանը, հետո գալու ենք կառավարության մոտ՝ լսելու համար վարչապետի պատասխանը»,- նշեց հանդիպման մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության մոտ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ Եռյակի հետ իրենք երկուշաբթի ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագահի մոտ պահանջելու են նշված հարցով արտահերթ քննարկում:

Նախորդ հոդվածը‘Փետրվարի 6-ին Մոսկվայում կքննարկվի ԵԱՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցության հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘Bild. «Բավարիան» հրաժարվել է Ռոյսին գնելու մտադրությունից’