‘Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա’

785

ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը  հոկտեմբերի 7-9-ը Ժնեւում կմասնակցի Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովին: Ինչպես հաղորդում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ մի շարք  երկրների խորհրդարանների նախագահների հետ: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը, Մարտին Սարգսյանը:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատանքը բյուջետային ճգնաժամը չի խափանել’
Հաջորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’