‘Հունգարացի քաղաքական գործիչը պահանջել է կազմել վտանգավոր հրեաների ցուցակը’

872

«Հանուն լավագույն Հունգարիայի» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարտոն Դյենդյեշին երկրի կառավարությանը կոչ է արել կազմել իշխանություն ունեցող այն հրեաների ցուցակը, որոնք սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգությանը, հաղորդում է Reuters-ը: Քաղաքական գործիչն այսպես է արձագանքել արտգործնախարար Յանոշ Մարտոնյիի հայտարարությանը, որում վարչապետը ողջունել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև կնքված խաղաղ համաձայնագիրը՝  ընդգծելով, որ դա ձեռնտու է թե՛ հունգարական ծագմամբ իսրայելցիներին, թե՛ հունգար հրեաներին, թե՛ Հունգարիայի պաղեստինցիներին: Մինչդեռ Դյենդյեշիի կարծիքով՝ իշխանությունների իսրայելամետ դիրքորոշումը կախված է Հունգարիայի  խորհրդարանում և կառավարությունում  հրեաների քանակի հետ:

Ընդդիմախոսներն այն կարծիքի են, թե Դյենդյեշիի հրեատյաց հայտարարությունները, ինչպես նաև՝ նրա ելույթներն ընդդեմ Հունգարիայի գնչուների, ամբոխահաճության արտահայտություն են: Կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ իշխանությունները դատապարտում են ծայրահեղականության, ռասիզմի և հրեատյացության ցանկացած դրսևորում: Հունգարիայի հրեաներին այդ հայտարարությունները հիշեցրել են նացիզմի ժամանակները: Բուդապեշտում Հոլոքոստի զոհերի հիշատակի կենտրոնի տվյալներով՝ ցեղասպանության զոհ են դարձել 500-600 հազար հունգարացի հրեաներ:

Նախորդ հոդվածը‘Ֆաբիո Կանավարո. «Ոսկե գնդակին» արժանի են Պիրլոն կամ Ինյեստան’
Հաջորդ հոդվածը‘Մեկ ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ վթարի են ենթարկվել Վենեսուելայում ռազմական շքերթի ժամանակ’