Հունգարիան անիրագործելի է համարում գազօգտագործումը կրճատելու ծրագիրը

256

Եվրահանձնաժողովի ծրագիրը, որը նախատեսում է գազօգտագործման կրճատում 15 %-ով, ըստ էության՝ անիրագործելի է, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, տեղեկացնում է Hirado.hu. կայքը։

«Ի՞նչ է նշանակում գազի օգտագործումը Եվրոպայում կրճատել 15 %-ով։ Բոլոր երկրնե՞րն են կրճատելու։ Ի՞նչ է դա նշանակում Հունգարիայի և ցանկացած այլ երկրի համար։ 15 %-ով պակա՞ս օգտագործել։ Արդյունաբերական սպառողնե՞րը։ Բնակարանների սեփականատերե՞րը։ Տանտերե՞րը։ Կամ` մեկը ձեզ ասի, որ այդ 15 %-ը ենթադրում է, որ մենք կարող ենք լույսը վառել, ջեռուցել կամ կերակուր պատրաստել այդ ծավալով պակա՞ս։ Ինչի՞ դա կվերածվի»,- հայտարարել է Սիյարտոն։

Նախարարը հավելել է, որ Եվրահանձնաժողովն այս դեպքում իրականացնում է «բացառապես կոմունիկատիվ նշանակության պլան, որի ֆիզիկական իրականացումը գործնականում անհնար է»։ Նա նաև նշել է, որ մտածելու տեղիք է տալիս այն փաստը, որ «արտակարգ էներգետիկ իրավիճակը ծավալվում է ոչ թե այն երկրում, որի նկատմամբ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել, այլ մեր երկրում, որն ինքն է պատժամիջոցներ մտցրել»։

«Երբևէ պետք կլինի մտածել՝ արդյո՞ք դա լավ էր»,- ամփոփել է Սիյարտոն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՄ երկրները ծրագրում են 15 %-ով կրճատել գազօգտագործումը
Հաջորդ հոդվածըՉեն բացառում, որ Եվրոպան այլևս ռուսաստանցիներին շենգենյան վիզա չի տա