Հրաժեշտ «Երկաթե տիկնոջը»․ Անգելա Մերկելը հեռանում է

584

Անգելա Մերկելը թոշակի է անցնում։

Ձևական առումով՝ նա դեռ մնում է Գերմանիայի կանցլերը՝ մինչև սեպտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորումը, բայց հեռանալու վերաբերյալ նրա որոշումը վերջնական է։

Երկրի կառավարության ղեկն զբաղեցնելու գրեթե 16 տարիների ընթացքում Մերկելը Գերմանիան և Եվրամիությունը տարել է Լիսաբոնյան պայմանագրի՝ ԵՄ սահմանադրության ընդունմանը, անցկացրել է հունական ճգնաժամով, միգրացիոն ճգնաժամով, Brexit-ով ու Թրամփի նախագահությամբ և, ի վերջո, համավարակով։

Համաշխարհային լրատվամիջոցները Մերկելին անվանել են «աշխարհի ամենաազդեցիկ կինը», իսկ Թրամփի նախագահության շրջանում՝ նույնիսկ «ազատ աշխարհի նոր առաջնորդը»։

Մերկելն առաջին կինն է, որ ղեկավարել է Գերմանիայի կառավարությունը։ Կանցլերի պաշտոնում ծառայության տևողությամբ նա վաղուց անցել էր Կոնրադ Ադենաուերին և մի քիչ էր մնացել, որ հասներ Հելմուտ Կոլին՝ կանցլերներ, որոնց անվան հետ էր ասոցացվում ետպատերազմական Գերմանիայի պատմությունը։ Ընդ որում, Մերկելը, ի տարբերություն Ադենաուերի և Կոլի, ինքնակամ է հեռանում։

Թեև Մերկելն իր հեռանալու մասին հայտարարել է երեք տարի առաջ, նա ամենևին էլ «կաղ բադիկ» չէ։ «Մաման», «մայրիկը», ինչպես նրան կոչում է գերմանական մամուլը, շարունակում է լինել երկրի ամենահեղինակավոր քաղաքական գործիչը։
Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըSharjah Masters. Հայ շախմատիստները չեն կարողանա պայքարել մրցանակային տեղերի համար
Հաջորդ հոդվածըՍարդինիայում բանտից ազատվել է Կատալոնիայի անջատականների առաջնորդ Պուչդեմոնը