Հրաձգություն Համբուրգի «Եհովայի վկաների» կենտրոնում․ կա յոթ զոհ

246

Հինգշաբթի երեկոյան կրակոցներ են հնչել Համբուրգում, «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության տեղական կենտրոնում,  ինչի հետևանքով առնվազն յոթ մարդ սպանվել է, 24 հոգի վիրավորվել, հաղորդել է Bild թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Աստելդորֆ շրջանում։ Իրավապահ մարմինները կոչ են արել խուսափել դեպքի վայրից և դուրս չգալ մերձակա փողոցներ։

Հարձակման դրդապատճառները և կոնկրետ հանգամանքներն առայժմ հայտնի չեն։ RTL հեռուստաալիքի տեղեկություններով՝ Համբուրգի ոստիկանությունը ենթադրում է, որ «Եհովայի վկաների» կենտրոնում կրակ բացած անձը ինքնասպան է եղել։ Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների՝ երբ ոստիկանները շենք են մտել, վերևի հարկից կրակոցի ձայն են լսել, հետո այնտեղ գտել են ենթադրյալ հանցագործի մարմինը։ Այս տեղեկությունը առայժմ չի հաստատվել։

Իրավապահ մարմինները միջադեպը որակում են որպես «զանգվածային սպանություն՝ մոլագարության հիմքով»։

Փոխանցում է tass.ru-ն

Նախորդ հոդվածըՌԴ մշտական ներկայացուցիչը քննադատել է 50 պատվիրակությունների դիմումը
Հաջորդ հոդվածըՉԺՀ նախագահը առաջին անգամ վերընտրվել է երրորդ ժամկետում