‘Հրայր Թովմասյանը չի ցանկացել մեկնաբանել Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի վերաբերյալ ՍԴ որոշումը’

821

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չի ցանկացել մեկնաբանել Սահմանադրական դատարանի որոշումն այն մասին, որ ՀՀ և ՌԴ միջև գազային համաձայնագրերը երկրի սահմանադրությանը չեն հակասում:

Թովմասյանի ասելով, իրավաբանի գործունեությունն ինքն սկսել է Սահմանադրական դատարանից, սակայն դա չէ պատճառը, որ ինքը չի ցանկանում քննարկել ՍԴ որոշումը: «Պարզապես, որպես պաշտոնատար անձ, ճիշտ չեմ համարում մեկնաբանել պետական կառույցների որոշումները, առավել ևս, եթե խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանին: Եթե ՍԴ կայացրել է որոշում, ապա ես կարծում եմ, որ հարցը փակված է», — ասել է նախարարը: Խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ իր վերաբերմունքի մասին, որի մասին օրենքը նույնպես պետք է քննարկվի նույն Սահմանադրական դատարանում, Թովմասյանը հայտարարել է, թե որպես կառավարության  անդամ, ինքն այդ օրենքը չի քննադատել, հետևաբար, իր վերաբերմունքը դրա նկատմամբ դրական է: 

Նախորդ հոդվածը‘Հայտարարություն. Զորակոչիկներին սպասեցրել են դրսում՝ սառնամանիքին. Լուսանկարներ’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավոր. Մուրացկան չդառնալու համար հարակավոր է նորմալ աշխատել’