‘Հրաչյա Հարությունյանի մասին ընտանիքը ոչ մի տեղեկություն չունի. Տեսանյութ’

1553

ՌԴ-ում դժբախտ պատահարի արդյուքնում 18 մարդու մահվան մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի ընտանիքը որևէ տեղեկություն չունի նրա մասին։ Վերջին լուրերը Հրաչյայի 24-ամյա դուստրը ստանում է էլեկտրոնային լրատվամիջոցներից։ Ռուսաստանում գնտվող նրանց բարեկամներին, թույլ չեն տալիս նույնիսկ հիվանդանոց այցեցել՝ իրավապահները մտավախություն ունեն, թե զոհերի հարազատները կարող են վրեժխնդիր լինել հայ վարորդից։ Տեղեկացնում է «Ա1+»-ը:  Հրաչյա Հարությունյանի 77-ամյա հայրը այսօր արցունքն աչքերին պատմեց՝ 3 ամիս առաջ՝ որդու Ռուսաստան մեկնելու դրդապատճառների մասին։

«Հրաչյայի մայրը մահացավ 2011թ, դրանից մեկ տարի անց տղան։ Որդու մահվանից հետո որոշեց գնալ Ռուսաստան՝ որդու գերեզմանը սարքելու համար»-«Ա1+»-ին հայտնեց Հովսեփ Հարությունյանը։

Հայաստանի սահմաններից դուրս աշխատանք փնտրող ՀՀ 46-ամյա քաղաքացի Հրաչյա Հարությունյանը հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում խիճ տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով՝ մեծ արագությամբ բախվել էր ավտոբուսին և երկու մասի բաժանել այն։ Վթարի հետեւանքով 18 մարդ է զոհվել, ընդհանուր առմամբ տուժել է շուրջ 50 մարդ: Շրջանառվող լուրերի համաձայն՝, Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը արգելակների խնդիր է ունեցել։ 
Հրաչյան օրվա ընթացքում մի քնաի անգամ տուն էր զանգում, իսկ դեպքի օրը միայն առավոտյան էր հասցրել զանգահարել կնոջը։

Մանրամասները՝ «Ա1+»-ի ռեպորտաժում

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանին տեղափոխել են «Բուտիրկա» ‘
Հաջորդ հոդվածը‘Հարսնաքարի գործ. Բժշկի ցուցմունքը կարող է մեղադրանքը խստացնելու հիմք դառնալ’