‘Հրդեհ՝ Մոսկվայի մետրոյում’

806

Այսօր առավոտյան Մոսկվայի մետրոյի «Библиотека имени Ленина» и «Охотный ряд» կայարաններն իրար կապող թունելում  ուժահաղորդ մալուխից հրդեհ է բռնկվել: Գնացքի շարժակազմը, որն այդ պահին եղել է թունելում, կարողացել է հասնել «Библиотека имени Ленина» կայարան: Կես ժամ անց հրդեհը հաջողվել է մարել: Նախնական տվյալներով՝ տուժել է 15 մարդ, նրանցից մեկը հոսպիտալացվել է: Ընդհանուր առմամբ՝ մետրոյի կայարաններից տարհանվել է 4 500 մարդ, փոխանցում է  РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 5-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն ցանկանում է տարեկան ստանալ 20 միլիոն եվրո’