‘Հրդեհ քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում’

2304

Բուզանդի 1/3 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքն այս պահին ծխի մեջ է: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է  ԱԻՆ երկու  մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է «Ա1+»-ը: Հրշեջ ծառայության աշխատակիցները հրդեհի բռնկման մասին դեռ որևէ բան ասել չեն կարող, միայն նշել են, որ մի քանի րոպե առաջ են ահազանգ ստացել:

Րոպե առաջ եկել է նաև 4-րդ մարտական հաշվարկը:

Քիչ առաջ ԱԻՆ աշխատակիցները տեղեկացրել են, որ ներսում միայն ծուխ է, և կրակ չկա: 

Նշենք նաև, որ 2-րդ մասնաշենքը առանձին կառույց է և քաղաքապետարանի հիմնական շենքի հետ, որը գտնվում է Արգիշտի 1 հասցեով, կապ չունի:

Նախորդ հոդվածը‘Արարատի իշխանությունները խոչընդոտում են ԲՀԿ թեկնածուի քարոզարշավը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանում են տարածաշրջան’