‘Հրիսթեա. Հայաստանի քաղհասարակության հետ համագործակցությունն ավելի կարեւոր է’

914

Եվրամիությունը պետք է ուսումնասիրի եւ վերանայի Երեւանի հետ նախկինում նախատեսված բոլոր ծրագրերը, հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
«Մասնավորապես՝ դա վերաբերում է խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման հետ կապված ծրագրերին», — ասել է Հրիսթեան: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ այսօր ԵՄ-ը փորձում է ուղիներ փնտրել հաջող համագործակցության շարունակության եւ Երեւանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման հիմքերի համար:
ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է նաեւ, որ ԵՄ-ը շարունակելու է աջակցություն տրամադրել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը:
«Հաշվի առնելով Հայաստանի որոշումը` անդամագրվել Մաքսային միությանը, քաղաքացիական հասարակության հետ հարաբերությունները մեզ համար շատ ավելի կարեւոր են դարձել», — հավելել է նա:

Նախորդ հոդվածը‘Անդերս Ֆոգ Ռասմուսեն: ՆԱՏՕ-ն չի համագործակցի ՀԱՊԿ հետ’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ գլխ. քարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին’