‘Ձերբակալված խումբը մտադիր էր պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը. «Հրապարակ»’

25423

«Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին գրում է, որ Պնախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը խմբի կազմակերպիչներից չէ. նա ընդամենը համագործակցել է` էքսպերտի կարգավիճակով, խորհուրդներ է տվել: Համաձայն պարբերականի, խմբի հետ փոխկապակցված բավականին թվով հայտնի մարդիկ կան, եւ իշխանությունը չգիտի, թե «իմանալ-չհայտնելու» հոդվածն ինչպես կիրառի:

«Խումբն ունեցել է 5 «ճյուղավորում», որոնք համաժամանակյա պետք է գրավեին նախագահականը, կառավարությունը, ԱԺ-ն, ՍԴ-ն, հեռուստաաշտարակը: Գլխավոր գործողությունը պետք է իրականացվեր դեկտեմբերի 1-ին Ֆրանսիա մեկնել պատրաստվող Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնելով: Օպերացիան լավ մշակված է եղել, սակայն Իսպանիայից Հայաստան եկած Արթուր Վարդանյանը սխալ է թույլ տվել. նա հանդիպել է մեկին, որին չպետք է հանդիպեր, եւ հայտնվել է ԱԱԾ-ի հսկողության դաշտում: Ո՞ւմ է հանդիպել. մեր աղբյուրները չասացին, սակայն չի բացառվում, որ այդ անձն էլ է կալանավորված», — գրում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Տ. Եգորյան. ՍԴ-ն բախվելու է դիմումների կապակցությամբ որոշում կայացնելու պարտականությանը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պան Գի Մունը Երևանին և Բաքվին կոչ է արել սերտորեն համագործակցել Մինսկի խմբի հետ’