‘Ձերբակալվել է մարզաշխարհում հայտնի Իսոն. «Ժողովուրդ» ‘

1614

«Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ ականատես է եղել մի օպերացիայի, որն իրականացվել է ՀՀ ոստիկանության քրեականի աշխատակիցների կողմից։ Երեկ՝ կեսօրին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի և Մարքսի փողոցների խաչմերուկում մի պահ իսկական իրարանցում էր. մի խումբ ոստիկաններ «մեծ շուքով» և օպերատիվությամբ ձերբակալում էին մարզաշխարհում հայտնի Իսոյին։

Ավելի ուշ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան բերման են ենթարկել հանցաշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի՝ Թևոսիկի եղբոր սպանության գործով։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Երևանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում, սպանվեց Թևոսի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Կոկորդիլոսները «ռասխոդ» արվեցին, հերթը՝ «սվարովսկի» քարերով ձեթինն է. «ՀԺ» ‘
Հաջորդ հոդվածը‘ՄՄ-ի «խերը». Տարեկան լրացուցիչ կկորցնենք 150 մլն դոլար. «ՀԺ» ‘