‘Ձյան պատճառով Ճապոնիայում 10 մարդ է զոհվել’

852

Ուժեղ ձյան տեղումների պատճառով Ճապոնիայում զոհվել է 10, եւ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ավելի քան 900 մարդ: Արդեն երկրորդ օրն է, ինչ ձյունը չի դադարում, հայտնում է չինական կենտրոնական հեռուստաընկերությունը:

Մի շարք համայնքներում գրանցվել են տեղումների ռեկորդային ցուցանիշներ: Տոկիոյում ձյան ծածկույթը հասել է մինչեւ 17 սմ-ի, իսկ Կոֆու քաղաքում ձյան տեղումների քանակը վերջին 120 տարիների համեմատ ռեկորդ են արձանագրել:

Տոկիոյի միջազգային օդանավակայանում չեղյալ են հայտարարվել ավելի քան 600 չվերթներ, ինչի արդյունքում թռչել չեն կարողացել մոտ 70 հազար ուղեւոր: 

Սպասվում է, որ տեղումները դեռեւս կշարունակվեն, ինչի պատճաով կառավարությունը քաղաքացիներին կոչ է արել փողոց դուրս գալուց ցուցաբերել զգուշավորություն: Օդերեւույթաբանների կանխատեսմամբ, Տոկիոյում առաջիկայում սպասում են նաեւ հորդառատ անձրեւներ:

Նախորդ հոդվածը‘Գիտնականները վերականգնել են Ռենուարի նկարի կարմիր գույնը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի ընդդիմությունը կկազմավորի իր սեփական կառավարությունը’