‘Ղազախստանում ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 700 մարդու’

1158

Ղազախստանի իրավապահ մարմինները հունիսի 9-ին և 10-ին չարտոնված ակցիաներին մասնակցելու համար ձերբակալել են մոտավորապես 700 մարդու: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նուրդիլդա Օրազը:

«Առաջին օրը հանրահավաքում ձերբակալվել է 500 հոգի, երկրորդ օրը մոտավորապես 200 մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն»,- հայտարարել է Օրազը: Ըստ մամլո ծառայության ղեկավարի՝ երկու օրերի ընթացքում առնվազն 550 մարդ վարչական պատասխանատվության է ենթարկվել:

Ինչպես նշել են ՆԳՆ-ում դատարանի կողմից արգելված «Ղազախստանի դեմոկրատական ընտրություն» ծայրահեղական կազմակերպության ակտիվիստները , Նուր-Սուլթան և Ալմաթի քաղաքներում անօրինական հանրահավաքներ են կազմակերպել՝ ընտրությունների ընթացքում իրավիճակը ապակայունացնելու նպատակով»:

Փոխանցում է  tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Կորած, մոլորված Աբովյանը’
Հաջորդ հոդվածը‘Դադարեցվել է լրագրող Իվան Գոլունովի քրեական հետապնդումը ‘