‘Ճանապարհները անցանելի են’

1088

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հայաստանի ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:  

Նախորդ հոդվածը‘Բեյլը կարիերայում առաջին անգամ պոկեր ձևակերպեց’
Հաջորդ հոդվածը‘Պելեգրինի. «Հուսով եմ՝ Գվարդիոլան կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»»’