Ճապոնիայում չեն մեկնաբանել նախկին վարչապետի հայտարարությունը

271

Ճապոնիայի կառավարությունը չի մեկնաբանում նախկին վարչապետ Յոսիրո Մորիի հայտարարությունը, թե Ուկրաինայի հակամարտությունում Ռուսաստանի պարտությունն աներևակայելի է։

Այդ մասին հինգշաբթի Տոկիոյում, մամուլի ասուլիսում, հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Սեյձի Կիհարան։

«Մենք տեղյակ ենք պարոն Մորիի հայտարարություններին, սակայն ձեռնպահ կմնանք դրանք մանրակրկիտ մեկնաբանելուց»,- ասել է նա։ Կիհարան նաև նշել է, որ Ուկրաինայի հարցում Ճապոնիան կշարունակի համագործակցել միջազգային հանրության, առաջին հերթին՝ Յոթի խմբի երկրների հետ՝ Կիևին աջակցելու և ՌԴ-ի նկատմամբ սանկցիոն քաղաքականությունը պահպանելու համար։

Չորեքշաբթի նախկին վարչապետ Մորին Տոկիոյում ինչ-որ պաշտոնական միջոցառման ժամանակ կասկած էր հայտնել, թե նպատակահարմար է Ուկրաինային օգնելը և դրա համար բյուջեից միջոցներ հատկացնելը, որովհետև «պարզապես աներևակայելի է, որ Ռուսաստանը պարտվի»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀունգարիայի ընդդիմությանը ֆինանսավորել են ԱՄՆ-ը և Շվեյցարիան
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Պանամայի նախկին նախագահի դեմ