Ճապոնիան ընդլայնում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

283

Ճապոնիայի կառավարությունը ուրբաթ օրվա նիստում որոշում է կայացրել ընդլայնել պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնության դեմ, հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։

Ընդհանուր առմամբ՝ պատժացուցակներում, որոնք ենթադրում են ակտիվների սառեցում՝ Ճապոնիայի տարածքում դրանք հայտնաբերելու դեպքում, ընդգրկվել են 24 ֆիզիկական անձինք և 78 կազմակերպություններ։ Ֆիզիկական անձանց թվում են լրագրող Օլգա Սկաբեևան, «Սպարտա» գումարտակի հրամանատար Արտյոմ Ժոգան, «Ալմազ-Անթեյ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Յան Նովիկովը։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև ՌԴ ԶՈՒ հրամանատարության ներկայացուցիչների նկատմամբ։

Պատժացուցակներում հայտնված կազմակերպությունների ցանկում են Ազգային բարեկեցության ֆոնդը, Մոսկովյան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտը, Գորկու ավտոգործարանը և այլք։

Ճապոնիայի պատժամիջոցները սահմանվել են մի քանի փուլով և ներառում են մոտավորապես հազար մարդու և 100 կազմակերպություն Ռուսաստանում։ Բացի այդ, Ճապոնիան հաստատել է արտահանման համար արգելված ապրանքների և տեխնոլոգիաների ցանկը, որտեղ արդեն առնվազն 800 անուն ապրանք կա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊայթյուն է տեղի ունեցել Կրասնոդարում
Հաջորդ հոդվածըՄեդվեդևը չի բացառում, որ հակամարտությունը կձգվի տասնյակ տարիներ