‘Ճարտարագետներն այսուհետ կարող են տեղափոխել առարկաները 3D-տպիչի օգնությամբ’

1138

Հասսո Պլատների գերմանական ինստիտուտում ներկայացվել է մի սարքի փորձանմուշը, որն ունակ է տարածության վրա տեղափոխել առարկաները 3D-տպիչի օգնությամբ: Սարքն անվանել են «Սկոտի»: Գյուտի մասին հաղորդել է Daily Mail-ը:

Համակարգի աշխատանքի սկզբունքը շատ պարզ է. առաջին  Makerbot Replicator  3D-պրինտերը ֆոտոխցիկի օգնությամբ թվայնացնում է առարկան, ոչնչացնում այն, գաղտնագրված հրահանգն ուղարկում է երկրորդ պրինտերին, որն այդ առարկան տպում է մեկ այլ տեղում: Ընդ որում՝ «Սկոտին» աշխատում է շերտերով՝ պրինտերի ներսում ֆրեզերային սարքը բաժանում է առարկայի յուրաքանչյուր շերտը՝ միայն լուսանկարը երկրորդ պրինտերին ուղարկելուց հետո: Օգտատիրոջից պահանջվում է ընդամենը առարկան տեղադրել համակարգի մեջ, ընտրել հասցեատիրոջը և սեղմել «տեղափոխել» կոճակը: Ճարտարագետներն ընդգծում են, որ իրենց նախագծի նպատակը առարկաների բացառիկությունը պահպանելն է: Սակայն համակարգի գլխավոր տեխնոլոգիական խնդիրը ավազակահենության դեմ պայքարն է: 3D-տպագրության զարգացումը կհանգեցնի նրան, որ առարկաների պատրաստման սխեմաներն ապօրինաբար կարող են տարածվել, իսկ առարկաների տպաքանակն էլ ավելանա: Բնօրինակի ոչնչացումը երաշխավորում է, որ վաճառողի (օրինակ՝ eBay ինտերնետ-խանութի հաճախորդի) ապրանքը կանհետանա՝ հենց որ հայտնվի գնորդի մոտ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ձայնի իրավունքից զրկված Ռուսաստանը մինչև դեկտեմբեր կհեռանա ԵԽԽՎ-ից’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է «Բայերի» դեմ հանդիպմանը ‘