‘ՃՏՊ Ռուսաստանում. Հոսպիտալացվել են ՀՀ քաղաքացիներ’

1185

Փետրվարի 28-ին, ժամը 02.00-ին, ՌԴ ԱԻՆ հյուսիսկովկասյան տարածաշրջանային կենտրոնի հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.15-ին Կովկաս դաշնային ավտոճանապարհին` Զալսկի շրջանի Պսինադուխա գյուղի մոտակայքում, բախվել են «Մերսեդես» մակնիշի բեռնատարը և «Մերսեդես Վիտո» մակնիշի 17DS707 պ/հ միկրոավտոբուսը, ինչից Նալչիկի և Զալսկիի ԲԿ-ներ են հոսպիտալացվել ՀՀ քաղաքացիներ Ե.Ե Մանուկյանը (ծնվ.1942թ.) և Կ.Ա. Ավդուլյանը (ծնվ.1993թ.):

 ՀՀ ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն հրաժարվում է խոսել Մատիչի հեռացման մասին’
Հաջորդ հոդվածը‘Անխել դի Մարիա. «Ես շատ լավ սկսեցի, ակնկալիքները մեծացան, բոլորը մտածեցին, որ կշարունակեմ նույն ոգով…»’