Մաաս․ Դոհան կդառնա ՆԱՏՕ-ի աֆղանստանյան առաքելությունների կենտրոնը

527

Վաշինգտոնը և նրա դաշնակիցները նոր-նոր են սկսում գիտակցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հետևանքները։

Եվրոպական երկրներն սպասում են փախստականների հոսքերի և փորձում են տնտղել իշխանության եկած «Թալիբանի» հետ ապագա հարաբերությունները։

Նման կարծիք է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Դոհա կատարած այցի ընթացքում, որը դարձել է հապշտապ կազմակերպված տարհանման կենտրոններից մեկը։

ՆԱՏՕ-ի երկրներն արդեն հայտարարել են, որ Քաթարի մայրաքաղաքը առանցք կդառնա իրենց աֆղանական առաքելությունների համար։

«Բոլորը, ովքեր, ներգրավված են այդ գործընթացում, գիտակցում են խնդրի սրությունը և հասկանում են, որ առանց միջազգային համագործակցության՝ անհնար կլինի գլուխ հանել այդ ծայրաստիճան բարդ իրավիճակից․․․ Անձամբ ես կարծում եմ, որ թալիբների հետ բանակցություններն անհնար են՝ մի կողմից, որովհետև մենք պետք է գործնական խնդիրներ լուծենք, այնպիսիք, ինչպես օդանավակայանի աշխատանքն ապահովելն է, իսկ մյուս կողմից էլ՝ որովհետև մենք պարզապես չենք կարող մեզ թույլ տալ, որ Աֆղանստանում անկայունություն լինի»,- ասել է Մաասը։

Նախարարը նաև նախազգուշացրել է, որ ձմեռվա մոտ Աֆղանստանին հումանիտար աղետ է սպառնում, եթե միջազգային հանրությունը անհրաժեշտ օգնությունը չցուցաբերի տեղի բնակչությանը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՀայաստանը 4 մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ում
Հաջորդ հոդվածըԼավրով․ Ռուսաստանը պատրաստ է հարաբերությունները վերականգնել Վրաստանի հետ