‘«Մալագա» – «Ռեալ Մադրիդ»֙ 1:1․ Մադրիդինրը կարևոր միավորներ են կորցնում (տեսանյութ)’

1423

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Մալագային»: «Լա Ռոսալեդա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Հանդիպման հաշիվը բացվեց 33-րդ րոպեին, Թոնի Կրոսի փոխանցումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց մադրիդյան թիմին: Երկու րոպե անց Վելինգտոնը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ռոնալդուի նկատմամբ, և խաղի գլխավոր մրցավար Իգնասիո Իգլեսիաս Վիլյանուևան դաշտի տերերի դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված. նշակետին մոտեցավ տուժողը, սակայն չկարողացավ դիպուկ հարվածել: 

Երկրորդ խաղակեսում՝ 66-րդ րոպեին Ռաուլ Ալբենտոսան վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ խաղի մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չարձանագրվեցին:

 

Այս հանդիպումից հետո «Ռեալն» ունի 54 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 9 միավորով: «Մալագան» ունի 31 միավոր և զբաղեցնում է տասներորդ տեղը:

 

ՄԱԼԱԳԱՌԵԱԼ Մ.

1-1 (0-1)

MC

 

0-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 33՛, 1-1՝ Ռաուլ Ալբենտոսա 66՛

 

ՄԱԼԱԳԱ. 1.Իդրիս Կամենի, 2.Ռաուլ Ալբենտոսա, 3.Վելիտոն, 18.Ռոբերտո Ռոսալես, 23.Միգել Տոռես, 6.Իգնասիո Կամաչո, 10.Ռիկարդո Օրտա (31.Պաբլո Ֆոռնալս, 63), 14.Ռեսիո, 28.Խուանպի Անոր (17.Դուդա, 89), 9.Շառլեզ, 20.Դույե Չոպ (24.Ռոկե Սանտա Կրուս, 81)

ՌԵԱԼ Մ.. 1.Կեյլոր Նավաս, 4.Սերխիո Ռամոս, 6.Նաչո, 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ, 8.Տոնի Կրոոս, 16.Մատեո Կովաչիչ, 19.Լուկա Մոդրիչ, 22.Իսկո (10.Խամես Ռոդրիգես, 75), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 20.Խեսե (18.Լուկաս, 61)

 

Զգուշացում՝ Միգել Տոռես 2՛ (Մ), Վելիտոն 35՛ (Մ), Շառլեզ 41՛ (Մ), Իգնասիո Կամաչո 55՛ (Մ), Իդրիս Կամենի 90՛ (Մ), Մարսելո 25՛ (Ռ), Լուկա Մոդրիչ 71՛ (Ռ) ; Մրցավար՝ Իգնասիո Իգլեսիաս (Իսպանիա)

 

38

ԳՆԴԱԿԻ %

62

11 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

14 (7)

14

ՏՈՒԳԱՆՔ

12

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

5

Նախորդ հոդվածը‘«Բայեր» – «Բորուսիա֙ Դորտմունդ» 0:1․ Դորտմունդիները նվազագույն հաշվով հաղթում են (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զիդան. «Երկու միավոր կորցնելու պատճառով չենք պատրաստվում հանձնվել»’