ՄԱԿ ԱԽ-ն նիստ է անցկացնում Ուկրաինայում իրավիճակի շուրջ

254

Երեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Ուկրաինայում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ, տեղեկացրել է միջազգային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Նիստը, ըստ ռուսաստանցի դիվանագետի, նախատեսված է երեկոյան։

 Պոլյանսկին ենթադրում է, որ իրենց ելույթներում արևմտյան երկրները «լող կտան ուկրաինական էներգետիկ և այլ ենթակառույցներին հարվածներ հասցնելու» քննադատության ալիքներում։

«Դոնբասի երեխաների մասին, պարզ է, չեն հիշի, բայց մենք կհիշեցնենք»,- հավելել է նա։

Դեկտեմբերին ՄԱԿ ԱԽ-ի նախագահությունն անցել է Հնդկաստանին։

Փոխանցում է  tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲլինքեն․ Ուկրաինայի խնդրով միջազգային դատարանի ստեղծումը «սեղանին է»
Հաջորդ հոդվածըՄոլդովայի հյուսիսում ընկած հրթիռի բեկորներն ուսումնասիրվում են