Մոլդովայի հյուսիսում ընկած հրթիռի բեկորներն ուսումնասիրվում են

235

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի կարծիքով՝ անհրաժեշտ է սպասել, մինչև երկրի հյուսիսում ընկած հրթիռի բեկորի քննությունն ավարտվի։

«Դա Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման արձագանքն է․․․ Բայց մենք պետք է սպասենք, մինչև այդ հրթիռի փորձաքննություններն ավարտվեն։ Եթե նայենք քարտեզին՝ այդ վայրը շատ մոտ է Ուկրաինայի սահմանին, և սա շատ լուրջ է, եթե անգամ հրթիռը չի պայթել և արդեն վտանգ չի ներկայացնում»,- ասել է Գրոսուն՝ Pro-TV-ին տված հարցազրույցում մեկնաբանելով Բրիչանա քաղաքի մերձակայքի միջադեպը։

Ավելի վաղ մոլդովական ԶԼՄ-ները մի քանի լուսանկար են տարածել դեպքի վայրից՝ նշելով, որ բեկորները նույնական են ուկրաինական C-300 զենիթահրթիռային համալիրի հրթիռի հետ, որը նոյեմբերին ընկել էր Լեհաստանի տարածքում։ Մինչդեռ Մոլդովայի իշխանությունները, սկսած նախագահ Մայա Սանդուից և վերջացրած ԱԳՆ և ՊՆ ղեկավարներով, պատասխանատվությունը դնում են Ռուսաստանի վրա։

Փոխանցում է tass.ru-ն։  

Նախորդ հոդվածըՄԱԿ ԱԽ-ն նիստ է անցկացնում Ուկրաինայում իրավիճակի շուրջ
Հաջորդ հոդվածըՕտտավայում ՌԴ դեսպանին կանչել են Կանադայի ԱԳՆ