‘ՄԱԿ-ը և ԱՄՆ-ը դատապարտել են Սիրիայում քրիստոնյաների զանգվածային առևանգումները’

916

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և ԱՄՆ-ը դատապարտել են Սիրիայում «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման կողմից քրիստոնյաների զանգվածային առևանգման փաստերը:

Կրոնական փոքրամասնության ավելի քան հարյուր (այլ տվյալներով՝ մի քանի անգամ ավելի) ներկայացուցիչներ առևանգվել են երկրի հյուսիսարևելյան գյուղերից, տներն ու եկեղեցիները հրկիզվել են:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել անհապաղ ազատ արձակել պատանդներին: Իր հերթին՝ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին կրոնական փոքրամասնության հետապնդումն անվանել է «ԻՊ-ի դաժան և անմարդկային վերաբերմունքի ևս մի ապացույց՝ բոլոր նրանց հանդեպ, ովքեր համաձայն չեն թշնամանք սերմանող իր նպատակների ու կործանարար համոզմունքների հետ»:

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բեռնադետա Միհանն այդ հարձակումները բնորոշել է որպես վայրագության դրսևորումներ անմեղ մարդկանց հանդեպ: Նա նշել է, որ ԻՊ-ն պատանդ է վերցրել ավելի քան հարյուր իրաքցի սուննիների և ծայրաստիճան դաժան է վարվում գերեվարված քրդերի հետ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն վստահաբար կշարունակի ղեկավարել պայքարը «Իսլամական պետության» դեմ, որն, ի վերջո, տապալվելու է: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘«Գազպրոմը» պատրաստ է առանձին քննել Դոնբասին գազ մատակարարելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘Դոնալդ Թրամփը կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար’