ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Նյու Յորքում

530

Երեքշաբթի Նյու Յորքում մեկնարկում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը։

Ի տարբերություն 2020 թվականի՝ այս տարի միջոցառումների նշանակալի մասը կանցկացվի ոչ թե օնլայն, այլ Մանհեթենում՝ ՄԱԿ-ի գրասենյակում։

Չնայած կորոնավիրուսի նորանոր տարբերակների տարածմանը՝ պետությունների և կառավարությունների տասնյակ ներկայացուցիչներ կայցելեն ասամբլեայի նիստերին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

Այս պահի դրությամբ, 75-րդ նստաշրջանի նախագահ, թուրք դիվանագետ Վոլքան Բոզկիրի խոսքով, աշխարհի 83 առաջնորդներ պատրաստ են մասնակցելու դիվանագիտական ֆորումի աշխատանքներին։ Դրանց թվում է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի այցի առանցքային իրադարձությունը պետք է լինի հանդիպումը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, գրում է Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Առայժմ այս լուրը պաշտոնապես չի հաստատվել։

Նստաշրջանին կմասնակցի նաև Ջո Բայդենը, որի ելույթը սպասվում է Գլխավոր ասամբլեայում։

ՄԱԿ-ի առջև դրված հարցերից ամենակարևորները սրանք են՝ ինչպե՞ս վարվել Աֆղանստանի և Մյանմայի հետ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿրեմլում Պուտինն ընդունել է Ասադին․ Այցի մասին չի հայտարարվել
Հաջորդ հոդվածըԿալիֆոռնիան նահանգապետ է ընտրում