‘ՄԱԿ. Ուկրաինայի արևելքում ուժային գործողությունների սկզբից ի վեր զոհվել է 1129 մարդ’

735

Ուկրաինայի արևելքում ուժային գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 1129 մարդ, վիրավորվել է գրեթե 3,5 հազար հոգի:

Այսպիսի թվեր է բերել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյը՝ ներկայացնելով Ուկրաինայում մոնիթորինգային առաքելության զեկույցը:

«Հուլիսի 26-ի դրությամբ՝ առնվազն 1129 մարդ զոհվել է, 3442 հոգի վիրավորվել»,- ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության տարածած զեկույցում:

Զեկույցը, որ թվով չորրորդն է, ընդգրկում է հունիսի 8-ից մինչև հուլիսի 15-ն ընկած ժամանակաշրջանը: Մինչդեռ եթե դիտարկվի ապրիլի կեսերից (երբ Ուկրաինայի արևելքում սկսվեցին բախումներն անջատականների և բանակային ստորաբաժանումների միջև) մինչև հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածը, ապա զոհերի թիվն այն ժամանակ հասնում էր հազարի, որից 522-ը՝ խաղաղ բնակիչներ: Փոխանցոմ է itar-tass-ը:

Նախորդ հոդվածը‘Մտահոգնածության ախտանիշները’
Հաջորդ հոդվածը‘ 2014-2015թթ. նոր խաղաշրջանում «Բարսելոնան» կունենա նոր մարզիչ, նոր Սուարես և նոր խաղ. այլ կերպ չի կարող գոյություն ունենալ’