ՄԱԿ–ում ՌԴ ներկայացուցիչ. Կիևը խաղում է Ուկրաինայի և ողջ Եվրոպայի ճակատագրի հետ

298

Ռուսաստանն անհրաժեշտ է համարում պայմանավորվել Զապորոժյան ԱԷԿ-ի շուրջ պաշտպանական գոտու սահմանների մասին, որպեսզի դա չնվազեցնի օբյեկտի անվտանգության աստիճանը, հայտարարել է ՌԴ ներկայացուցիչ Նատալյա Կարմազինսկայան՝ երեքշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։

«ԶԱԷԿ-ի անվտանգությանը գլխավոր սպառնալիքը ուկրաինական զինված ուժերի չդադարող գնդակոծություններն են, նրանք հուլիսի կեսերից գրոհներ են իրականացնում կայանի վրա՝ իրական վտանգ ստեղծելով նրա անվտանգությանը և սպառնալով ռադիացիոն արտանետումներով տեխնածին աղետի պատճառ դառնալ։ Վերջին օրինակը նոյեմբերի 19-ին և 20-ին ՈՒԶՈՒ-ի կողմից ԶԱԷԿ-ի գնդակոծումն էր։ Մենք համապատասխան տեղեկատվություն ենք տարածել՝ որպես ՄԱԿ-ի ԳԱ -ի և ԱԽ-ի պաշտոնական փաստաթղթեր։ Սակայն ԱՄՆ-ն և իր դաշնակիցները առաջվա պես անտեսում են այդ ամենը և չեն շտապում խելքի բերել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որը, ըստ էության, խաղում է ոչ միայն իր երկրի, այլև ողջ եվրոպական մայրցամաքի ճակատագրի հետ»,- ասել է դիվանագետը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագծում նախատեսվում է ՌԴ-ն հեռացնել G20-ից
Հաջորդ հոդվածըԲլինքեն․ ԱՄՆ-ը չի խրախուսում Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի տարածքին