‘Մահացել է Մարկ Սաղաթելյանը’

3931

«Նաիրի» բժշկական կենտրոնում այսօր, ժամը 12:30-ին մահացել է հայտնի արտիստ Մարկ Սաղաթելյանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունին:

Բժիշկը նշել է, որ Մարկի հիվանդությունն անբուժելի էր, նա մահացել է՝ գիտակցության չգալով: 

Ավելի վաղ iLur.am-ը հայտնել էր, որ Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում շտապ տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն:

Նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում:

iLur.am-ի խմբագրությունը ցավակցում է Մարկ Սաղաթելյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին:

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ-ը մտադիր է ծախսել ընտրագրավներից առաջացած գումարը’
Հաջորդ հոդվածը‘Թա՛փ տուր մոխիրը չինովնիկի գլխին’