‘Մայրաքաղաքային գնդում զինծառայող է սպանվել’

1443

Այսօր` դեկտեմբերի 7-ին Երևանի կենտրոնում գտնվող մայրաքաղաքային գնդում պայմանագրային զինծառայող է սպանվել: ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը iLur.am-ի  թղթակցի հետ զրույցում հաստատեց լուրը` նշելով, որ այս պահին դեպքի վայրում են ոստիկանության քննիչները:

Նշենք նաև, որ սպանությունը հրազենի գործադրմամբ է եղել, իսկ սպանվածի ինքնությունը դեռևս հայտնի չէ:

Նախորդ հոդվածը‘Բերման ենթարկված «Հակահարվածի» 3 տղաներից 2-ը դեռ ոստիկանությունում են, իբր «հրավիրվածի» կարգավիճակով ‘
Հաջորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ մինչև այժմ որոշում չկայացնելը պայմանավորված է իրավիճակի փոփոխությամբ’