‘Մանուել Նոյեր. ««Շախտյորը» մեզ համար ամբողջովին անծանոթ մրցակից է»’

1287

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունից հետո խոսել է մրցակցի մասին.

««Շախտյորը» մեզ համար ամբողջովին անծանոթ մրցակից է, խաղերին պատրաստվելը հեշտ չի լինի։ Սակայն մեր մարզիչը և մասնագետների խումբը կստանան ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը։

Ես անձամբ երբեք չեմ խաղացել այս թիմի դեմ։ Հավաքականի կազմում ես մեկ անգամ խաղացել եմ Լվովի մարզադաշտում, երբ Եվրո-2012-ի ժամանակ մենք հաղթեցինք Պորտուգալիային 1։0 հաշվով։ Դա լավ նշան է։ Ես վստահ եմ, որ մենք կարող ենք դուրս գալ քառորդ եզրափակիչ,- դարպասապահի խոսքերն է մեջբերում ակումբի քարտուղարությունը։ 

Նախորդ հոդվածը‘Ատոմակայանի փոխտնօրենը մեղադրվում է խոշոր չափերի յուրացման մեջ. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Մամուլը՝ ֆինանսական դաշտում ստեղծված վիճակի մասին’