«Մանչեսթեր Յունայթեդը» խզեց Ռոնալդուի պայմանագիրը

216

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» խզեց պայմանագիրը Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ կողմերը հասել են փոխադարձ համաձայնության։

Ակումբը շնորհակալություն է հայտնել Ռոնալդուին թիմի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար։

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած 346 խաղում խփել է 145 գոլ։

Ռոնալդուի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Ռոնալդուն սկանդալային հարցազրույցում հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դավաճանել է իրեն եւ ինքը չի հարգում Էրիկ տեն Հագին, քանի որ նա էլ իրեն չի հարգում։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Օչոան՝ Մեքսիկա — Լեհաստան հանդիպման լավագույն խաղացող
Հաջորդ հոդվածըՄբապեն հավասարվեց Զիդանին եւ Պլատինիին ԱԱ-ներում խփած գոլերի քանակով