«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Իսպանիայի հավաքականի խաղացողին

304

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել իսպանական «Վիլյառեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Պաու Տորեսին, հաղորդում է ESPN-ը։

25-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը 60 միլիոն եվրո է։ Նրա պայմանագիրը «Վիլյառեալի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։  Պաու Տորեսի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Չելսին»։

Ընթացիկ մրցաշրջանում Պաու Տորեսը «Վիլյառեալի» հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 5 գոլ։

Նախորդ հոդվածըԳԴՀ կանցլերը կոչ է անում որոշակիացնել բանակցությունները
Հաջորդ հոդվածըՅուն Սոկ Յոլը երդում է տվել որպես ԿՀ նախագահ