‘«Մասթերս-1000»․ Խաչանովը հաղթել է Վավրինկային’

650

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը Մոնրեալում ընթացող «Մասթերս-1000» մրցաշարի երկրորդ շրջանում 6:4, 6:7 (3:7), 6:2 հաշվով հաղթանակ է տարել շվեյցարացի թենիսիստ Ստեն Վավրինկայի նկատմամբ:

Խաչանովի և Վավրինկայի մրցավեճը տևել է 2 ժամ 13 րոպե: Մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգրի համար պայքարում Խաչանովը կմրցի աշխարհի 21-րդ ռակետ կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ:

Ավելի վաղ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել էր համաշխարհային դարսակարգման աղյուսակը, որտեղ Խաչանովը պահպանել է 8-րդ տեղը:

Նախորդ հոդվածը‘ԵԼ. «Փյունիկ»-ը խոշոր հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոն»-ին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդու. Դեմ չեմ Լուկակուին, բայց Իկարդին ավելի համապատասխան է’