‘Մասուդ Բարզանի. Անկարայի աջակցությունն ապահովել է Քոբանիի պաշտպանությունը’

975

Անկարան անհրաժեշտ աջակցությունն է ցույց տալիս «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում, թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Հյուսիսային Իրաքի Քրդական վարչակազմի ղեկավար Մասուդ Բարզանին:

Ըստ Բարզանիի՝ Անկարայի աջակցության շնորհիվ է, որ քրդական զորամիավորումների մարտիկները կարողացան պաշտպանել սիրիական Քոբանի քաղաքը, և որ առանց այդ աջակցության՝ քրդական զորամիավորումները չէին կարող անցնել Սիրիայի տարածք:

Փոխանցում է trend-ը:

Նախորդ հոդվածը‘Lizard Squad-ի ցանցահենները ստանձնել են Facebook-ի աշխատանքի խափանման պատասխանատվությունը’
Հաջորդ հոդվածը‘Գործողություններ՝ ընդդեմ Գյուլենի շարժման կողմնակիցների’