‘Մատա. «Ոչ մի կասկած չկա, որ Լեոն արժանի է «Ոսկե գնդակին»»’

918

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան կարծում է, որ 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանի է Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին:

-Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» հիանալի հանդես եկավ. թիմը նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները` այդ թվում Չեմպիոնների լիգայի գավաթը: Մեսսին արժանի է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ոչ մի կասկած չկա, որ Լեոն արժանի է «Ոսկե գնդակին»,-Մատայի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսիի հետ «Ոսկե գնդակի» համար պայքարում են Նեյմարը և Քրիsտիանու Ռոնալդուն:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Բռնապետական քաղաքական միասնությանը պատասխանն է` Ոչ’
Հաջորդ հոդվածը‘Մավրիտանիայի նախագահն ստիպել է 63-րդ րոպեին 11-մետրանոցներ իրացնել’