‘Մարտի 8-ին «Տաթևի թևեր» ճոպանուղին կանանց համար կգործի «կես գնով» ‘

1573

Կանանց Միջազգային օրվա կապակցությամբ «Տաթևի թևեր» ճոպանուղին կանանց կառաջարկի հատուկ սակագին: Մարտի 8-ին գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են ճոպանուղու մեկ ուղղությամբ տոմսը կարող են ձեռք բերել 50% զեղչով, որը կկազմի 1500 դրամ, իսկ հակառակ  ուղղությամբ տոմսի հետ միասին` 2000 դրամ, ընդ որում, ճոպանուղու մերձակա շրջանների գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար մարտի 8-ին ճոպանուղու ծառայությունը կլինեն անվճար:

«Տաթևի թևեր»ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին, «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010 թվականի հոկտեմբերի 23-ին այն գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ ռեկորդային էին ոչ միայն ճոպանուղու երկարությունը (5752 մ), այլ նաև շինարարության ժամկետները (10 ամիս): Մինչև Տաթևի վանք օդային ճանապարհը տևում է 11 րոպե, արագությունը հասնում է 10 մ/վրկ, տարողունակությունը կազմում է 25 ուղևոր, իսկ մեկ ժամում կարող է տեղափոխվել 200 ուղևոր: 

Նախորդ հոդվածը‘Հայաստան կայցելի Սերբիայի ԱԳ նախարարը’
Հաջորդ հոդվածը‘Մայդանի ակտիվիստները պահպանության տակ են առել Կիևում Ռուսաստանի դեսպանատունը’