‘Մաքսիմ Հակոբյանը դադարել է Պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն լինելուց. «ՉԻ»’

2067

Երեկվանից Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) (Zangezur Copper Molybdenum Combine (ZCMC) գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է գերմանական բաժնետեր ընկերության ներկայացուցիչ, ավստրիացի Նիլ Սթիվենսոնը, այդ մասին գրում է «ՉԻ»-ին՝ հղում անելով Սյունիքի իր աղբյուրներին.

«Բանն այն է, որ հունիսի 24-ին կայացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության փայատերերի ժողովը, որի ժամանակ կոմբինատի կառավարման համակարգում կատարվել են էական փոփոխություններ:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, դադարել է տնօրեն լինելուց, նրան բաժին են հասել սեփականատերերի խորհրդի նախագահի փշուրներ:

Չնայած ընկերության ներդրումներին և խոստումնալից ծրագրերին՝ կոմբինատի աշխատողները «ՉԻ»-ին հայտնեցին, որ առաջիկայում ընկերությունը մտադիր է կոմբինատի ղեկավար պաշտոնները տալ Գերմանիայից ժամանած մասնագետներին: Ինչպես նաև ընկերությունը նախատեսել է մասնագիտական մեծ պահանջներ դնել աշխատակիցների առջև՝ առաջացնելով մրցակցություն:

Կոմբինատում շրջանառվում են տեղեկություններ, որ կոմբինատի նոր ղեկավարությունը խոստացել է բարձրացնել աշխատավարձերը, սակայն աշխատակիցները մտահոգված են, որ շուտով ղեկավար պաշտոններից կազատվեն տեղացիները, իսկ իրենց կմնա միայն ենթարկվել օտարերկրյա ընկերության սահմանած կանոններին։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Վրաստանից հոսանքի ներկրումը նույնն է, թե վրացիները գան՝ Ապարանից մանդարին տանեն. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Հոնկոնգում ձերբակալել են հանուն ժողովրդավարության պայքարող ցուցարարներին’