Մեծ Բրիտանիան արգելք է դնում ռուսաստանյան ադամանդների ներկրման վրա

217

Մեծ Բրիտանիայի կառավարությունը արգելք է սահմանում ռուսաստանյան ծագման պողպատի, ալյումինի ու նիկելի, ինչպես նաև ՌԴ-ից ստացվող ադամանդների նկատմամբ։

Այդ մասին ասվում է Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում 86 ռուսաստանցի ֆիզիկական անձանց և ռազմարդյունաբերական համալիրի ու ոլորտի ընկերությունների նկատմամբ, որոնք ՌԴ բյուջեն համալրում են արտահանումներից ստացվող եկամուտներով։

Հայտարարությունը հրապարակվել է ճապոնական Հիրոսիմայում G7-ի եռօրյա գագաթնաժողովի նախօրեին։

Ընդհանուր առմամբ՝ Մեծ Բրիտանիայի հակառուսաստանյան սանկցիոն ցուցակում ընդգրկված են 1,5 հազար ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Սունակի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ թագավորության իշխանությունները սառեցրել են սև ցուցակում հայտնված անձանց ակտիվները՝ ավելի քան 18 միլիարդ եվրոյի (22,3 մլդ դոլար) չափով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկին կժամանի Հիրոսիմա՝ Յոթի գագաթնաժողովին
Հաջորդ հոդվածըԵՄ-ն սահմանափակում է ռուսաստանյան ադամանդների առևտուրը