‘Մեծ Բրիտանիան Ռուսաստանին սպառնում է ԵՄ-ի նոր պատժամիջոցներով ‘

741

Մեծ Բրիտանիան Ռուսաստանին սպառնում է ԵՄ-ի նոր պատժամիջոցներով, եթե Ուկրաինայում իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ նոր քայլեր չլինեն, հայտարարել է բրիտանական ԱԳՆ ղեկավար Ուիլյան Հեյգը:

«Ռուսաստանի կողմից եղան ողջույնի խոսքեր (Կիևի խաղաղ պլանի կապակցությամբ), սակայն մենք այդ ուղղությամբ կոնկրետ գործողություններ չտեսանք»,- ՆԱՏՕ-ի երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է Հեյգը՝ այդ առիթով նշելով ուկրաինական ուղղաթիռի հետ կապված միջադեպը (Ուկրաինայի անջատական ուժերը զինադադարի ընթացքում խոցել էին ուկրաինական ռազմական ուղղաթիռը, որի արդյունքում ինը մարդ զոհվել էր):

«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում ձեռք առնել բոլոր անհրաժեծշտ միջոցները՝ սահմանով զենքի ներթափանցումը դադարեցնելու համար, դադարեցնել աջակցությունը Ուկրաինայի արևելքում զինված անջատականներին: Այդ գործողությունների բացակայության դեպքում Ռուսաստանի դեմ ավելի ուժեղ պատժամիջոցներ կկիրռվեն: Թող Ռուսաստանը չկասկածի, որ Եվրամիությունը պատրաստ է գործելու»,- հայտարարել է Բրիտանիայի ԱՀՆ ղեկավարը: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Սուարեսի դեմ’
Հաջորդ հոդվածը‘ԵԽ. Յագլանդը վերընտրվել է ‘