Մեծ ժյուրին քվեարկել է Թրամփին մեղադրանք ներկայացնելու օգտին

188

Նյու Յորքի մեծ ժյուրին քվեարկել է Trump Organization ընկերության ֆինանսական փաստաթղթերի կեղծման վերաբերյալ գործով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանքներ ներկայացնելու օգտին, հինգշաբթի հաղորդել է The New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Ներկա պահին հայտնի չէ, թե հատկապես ինչ մեղադրանքներ են առաջադրվելու ԱՄՆ նախկին նախագահին։ Թերթի աղբյուրների տվյալներով՝ մեղադրական եզրակացությունը կհրապարակվի առաջիկա օրերին։ Ինչպես գրում է թերթը, սպասվում է, որ Թրամփին կառաջարկվի ինքնակամ հանձնվել իշխանություններին։

The Well Street Journal թերթը պարզաբանում է, որ Նյու Յորքում դատախազները սովորաբար մեղադրական եզրակացությունը չեն հրապարակում, քանի դեռ մեղադրյալը չի կանգնել դատարանի առաջ։

The New Yotk Times-ն ընդգծում է, որ Թրամփն առաջին գործող կամ նախկին ամերիկյան առաջնորդն է, որին մեղադրանքներ կներկայացվեն քրեական օրինախախտում կատարելու համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ԶՈՒ․ Զորակոչի երկրորդ ալիք անցկացնելու ծրագիր չկա
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» կարող է 100 միլիոն եվրո պահանջել ՈւԵՖԱ-ից