‘Մեսին պահանջում է բարձրացնել աշխատավարձը’

863

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին թիմի ղեկավարությանը ցնցել է աշխատավարձի վերաբերյալ իր նոր պահանջներով, գրում է El Economista-ն:

Ակումբը ցանկանում էր Մեսիի հետ երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2016 թվականը, եւ առաջարկել պայմանագրի նոր տարբերակ, համաձայն որի Մեսին կվաստակեր տարեկան 10 միլիոն եվրո:

Սակայն արգենտինացու ճամբարից տեղեկություններ են ստացվել, որ 25-ամյա խաղացողը պահանջում է տարեկան առնվազն 15 միլիոն եվրո: Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է ակումբի ղեկավարությունը արձագանքել դրան:

Նշենք, որ այս մրցաշրջանում Մեսին Իսպանիայի առաջնությունում 11 հանդիպում է անցկացրել, դարձել 15 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Հանրապետական Ջոն Քերին ԱՄՆ պաշտպանության նախարարի հիմնական թեկնածու’
Հաջորդ հոդվածը‘Զարուհի Փոստանջյանը ԲՀԿ-ի առաջարկը լուրջ չի համարում’