Մեսսին ՊՍԺ-ի ընդհանուր խումբ կվերադառնա հաջորդ շաբաթ

503

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է վերականգնվել կորոնավիրուսով վարակվելուց եւ ապաքինվելուց հետո։ Նա   թիմի ընդհանուր խմբում մարզումները կվերսկսի հաջորդ շաբաթ, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։ Բրազիլացի հարձակվող Նեյմարը վնասվածքից հետո վերականգնողական փուլն անցնում է բժշկական շտաբի վերահսկողությամբ։

ՊՍԺ-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 15-ին՝ Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում ընդունելով «Բրեստին»։

Նախորդ հոդվածըԵԱՀԿ գործող նախագահը «պատերազմի սպառնալիք» է տեսնում
Հաջորդ հոդվածըՀաբիբ Նուրմագոմեդովը վարակվել է կորոնավիրուսով